Զինադադարի կնքումից հետո շարունակվեցին բանակցային գործընթացները, որոնք դարձան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեի (ԵԱՀԿ) քննարկման առարկա։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները մերժում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական մեթոդներով կարգավորելու ամեն մի առաջարկ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել էր վավերացնել միայն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընդունելի փաստաթղթերը։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դիրքորոշումը միանգամայն հստակ էր. այն բացառում էր որևէ ուղղակի ենթակայություն Ադրբեջանին։ Միայն Ադրբեջան-Ղարաբաղ ուղղակի բանակցությունների միջոցով կարելի է հասնել փոխզիջումների։ Հակառակ սրան՝ Ադրբեջանը համառորեն չէր ճանաչում ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ։
Հայաստանի Հանրապետության նախագահները բազմաթիվ հանդիպումներ ունեցան Ադրբեջանի Հանրապետության նախագահների հետ բանակցությունների և փոխզիջումների միջոցով հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս նորանոր առաջարկություններով բազում հանդիպումներ ունեցավ երկու երկրների և Ղարաբաղի ղեկավարների հետ։ Ցավոք, բոլոր այդ հանդիպումներն ու բանակցությունները շոշափելի արդյունքների չեն հանգեցրել։
Հանրապետության և Արցախի ղեկավարները շարունակում են բոլոր միջոցներն օգտագործել տարածաշրջանում կայուն վիճակ ստեղծելու, հակամարտությունը կարգավորելու համար։