Հայաստանը լեռնային երկիր է. գտնվում է Հարավային Կովկասում` Կասպից և Սև ծովերի միջև: Այս երկրի տեղանքը շատ բազմազան է` անապատից մինչև ալպիական մարգագետիններ: Այսպիսի բազմազանությունը ստեղծում է հիանալի պայմաններ տուրիզմի բոլոր տեսակների համար, այդ թվում նաև ժայռամագլցման համար: Հայ ժայռամագլցողների սիրված երթուղիները գտնվում են Արզնիի ձորում և Արենի գյուղի մոտակայքում` Նորավանքի կիրճում: Հայաստանը ունի ժայռամագլցման զարգացման մեծ ներուժ, և ակտիվ հանգստի այս տեսակը բուռն վերելք է ապրում ներկայումս: