Արշավները ու քայլարշավները Հայաստանում արձակուրդներ և հանգստյան օրեր անցկացնելու հիանալի միջոց են, ոչ միայն ակտիվ հանգստի սիրահարների, այլ բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն բնույթյան նկատմամբ: Բազմաթիվ տեսարժան վայրերը լեռնային զանգվածների, խոր ձորերի և խիտ անտառների պատճառով անհասանելի են տրանսպորտի համար, բայց ամեն տեղ կարելի է հասնել ոտքով: Քաղաքակրթությունից կտրվելու հնարավորության մեջ է կայանում քայլարշավների էությունը: Այդպիսի արշավները ունեն շատ առավելություններ, որոնցից ամենագլխավորը` բնության հետ անմիջական շփումն է: