Մարտ 2018
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031



ՆորություններՄեր

Ջերմուկի հին ճանապարհին

Ջերմուկի հին ճանապարհին 06:26 - 16.07.2011

Հուլիսի 16-ին արշավեցինք մի հիասքանչ ու հեքիաթային ձորով` Արփա գետի ձորն էր: Այստեղով էր անցնում Ջերմուկի հին ճանապարհը:

Արշավը սկսվեց զբոսանքով Ջերմուկ քաղաքում:

2080մ բացարձակ բարձրություն ունեցող այս քաղաքը գտնվում է հիասքանչ անտառների մեջ: Այն կառուցած է Արփա գետի ձորի գլխավերևում, ինչը պարզապես հեքիաթային է դարձնում քաղաքի բնությունը:

Իջանք «Ջրահարսի Վարսեր» կոչվող ջրվեժի մոտ, որն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան էր ստեղծում: Ջրվեժից սկսեցինք բարձրանալ դեպի քաղաք: Անցանք բնական ժայռեղեն կամարի տակով և շարժվեցինք դեպի տաք ջրերի սյունասրահը: Բուժիչ հանքային ջուր խմելուց հետո շարունակեցինք զբոսանքը ֆիդայիների պուրակում:

Դուրս գալով քաղաքից, կանգ առանք Կեչուտի ջրամբարի մոտ, որտեղից և սկսվեց մեր քայլարշավը Ջերմուկի հին ճանապարհով: Այն չի գործում ավելի քան 20 տարի: Վերևից թափվող քարերն ամբողջությամբ հատել են ճանապարհը և արգելափակել մեքենաների անց ու դարձը:

Ամայացած տեղանքը տպավորիչ էր: Ճանապարհի կողքից կանգնած էին կիսավեր հուշարձաններ, և ասֆալտը պահող կառույցներ: Ձորը հիասքանչ էր... Բարձր ժայռեր և աղմկոտ գետ: Ճանապարհին նույնիսկ քարայծ դուրս թռավ մեր դեմ, բայց, ափսոս, չհասցրեցինք նկարել:

Արշավի վերջում այցելեցինք նաև Գնդեվանքը: Հանգստացանք այնտեղ, նայեցինք վանքն ու վերադարձանք տուն:


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ