Հուլիս 2019 | |||||||
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 | 31 |
Փետրվարի 1-ին, մենք ընկանք դաժան պատմության մեջ, Արագածի վրա: Կյանքը փրկելու համար վճռեցինք թողնել ուսապարկերը և արագ իջնել... (Փախուստ մահից: Ձմռանը Արագած սարում)
* * *
Անմոռանալի դեպքից մեկուկես ամիս անց, գնացինք սարերում թողած ուսապարկերի ետևից...
Որքան հետաձգվում էր այդ «փրկարարական» արշավը, այնքան ավելի դրամատիկ էր դառնում ուսապարկերի մասին մտածելը: Ամեն օր մի նոր բան էինք հիշում, որ թողել ենք սարերում:
Գույքի բացակայությունը կարծես թե ապացույց էր, որ մեր հետ պատահածը ոչ թե երազ էր, այլ իրականություն: Ամեն անգամ, երբ հիշում էինք այս կամ այն իրի մասին, մտովի տեղափոխվում էինք մի հեքիաթի մեջ, որի դերակատարն էինք:
«Բայց ինչպե՞ս, ո՞նց», «դա մեր հե՞տ էր», «ուսապարկերն էլ դեռ այնտե՞ղ են»: Մտքում տրված այս հարցերը առօրյա էին դարձել...
Այլևս անհնար էր դիմանալ, և վերջապես ուղղվեցինք ուսապարկերի ետևից: Պահելու տեղը հստակ գիտեինք: Համ GPS-կոորդինատն ունեինք, համ տեղանքի նկարները, համ պարզապես շատ լավ էինք հիշում, թե որտեղ ենք թաղել:))
Հիշո՞ւմ եք այս նկարը: Դա այդ սարսափելի արշավից է: Ուսապարկերը թաղված էին այդ սյան տակ: Նկարն արված էր տեղը հիշելու համար, և բնավ չկար մտադրություն այն համացանցում տեղադրելու: Սակայն հետո ստացվեց այնպես, որ դա միակ նկարն էր արշավի ընթացքից)))...
Մտածում էինք միայն գազանները գզած չլինեն, քանի որ ուտելիքը ուսապարկերից չէինք հանել: Եվ իհարկե չէինք բացառում ինչ-ինչ անհասկանալի պատճառներ՝ ուսապարկերի տեղում չլինելուն:
Անվերջ էին այն վեճերը, թե ոնց պետք է գնանք ու բերենք: Ինչպես պարզվեց, դա այդքան էլ վախենալու չէր, պարզապես ուզում էինք լավ պատրաստված գնալ: Սակայն արշավը չանցավ առանց նոր բան փորձարկելու: Առաջին անգամ սնեգաստուպներ հագանք:
Սկսեցինք շարժվել ժամը 4:00-ին: Գիշերը էլ ավելի խորհրդավոր էր դարձնում արշավը: Որտե՞ղ ենք գնում... Այդ նույն տե՞ղը... Ինչի՞ ետևից...
Անհամբեր սպասում էինք, թե երբ վերջապես կհասնենք կետին և մտածում՝ երանի այնտեղ լինեն: Ճանապարհին քայլ առ քայլ հիշում էինք, թե որտեղ ինչ եղավ: «Հիշում ե՞ս, որ ըստե ...», «էն, որ ես ասի ...», «էն, որ դու ասիր ...»: Անհնար է նկարագրել այն հուզմունքը, երբ նայում էինք բլուրներին, որոնց ետևից ձյան զանգվածներն էին դուրս գալիս:
Վերջապես հասանք ուսապարկերի տեղը ու շունչներս պահած սկսեցինք փորել:
Եվ այոոոոո!!! Երևաց ուսապարկի ինչ-որ թել...
Փորեցինք փորեցինք ու հանեցինք ուսապարկերը...
Բարով խերով վերադարձանք տուն:
Այս ցուցանակն ու ամբողջությամբ ձյան տակ մնացած տները խոսում էին ձյան խորության մասին:
Ոչինչ չէր փդել, ոչինչ չէր փչացել: Դեռ մի երկու օր ուտելու ենք սարերից բերած լավաշն ու երշիկը:
Ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ -
http://www.facebook.com/media/set/?set=a.623804367634402.1073741826.214806258534217&type=3