Գլաձորի համալսարան

Վայոց Ձոր
1291 թ.

Գլաձորի համալսարանը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կաճառ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառում (այժմ` Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ)։

Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291թ.-ից։ Հիմնադրվել է Թանադե վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի (1223-84թթ.) նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունյաց մետրոպոլիտության աջակցությամբ: Գլաձորի համալսարանի հիմնարկումը սկսվել է Ս.Ստեփանոս տաճարի կառուցմամբ (1273-79թթ.), որը հիշատակվում է նաև Աղբերց վանք, Գլիձոր կամ Գայլիձոր անուններով: Գոյատևել է մինչև 1340-ական թթ.։

Վերաճել է համալսարանի Աղբերց վանք (նույն Գլաձորի վանք) ուսումնագիտական կենտրոնից, որ գլխավորում էր Ներսես Մշեցին։ Նրա բազմամյա ղեկավարը (մինչև 1331թ.-ը) եղել է Եսայի Նչեցին, ապա՝ ուսուցչապետ Տիրատուրը։ Գլաձորի համալսարանը ուներ ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում, ավարտաճառերի պաշտպանություն։ Իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտական կամ արվեստից գիտությունների համալսարանի։ Ունեցել է երեք լսարան` ուսումնարան ներքին և արտաքին գրոց, գրչության արվեստի՝ մատենագիտության և մանրանկարչության, խազագիտության ու երաժշտության։ Դասավանդվել են աստվածաբանություն, դիցաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, քերականություն, ճարտասանություն, տրամաբանության, թվաբանություն, աստղաբաշխություն-տոմարագիտության, երկրաչափություն։ Գլաձորի համալսարանում դասավանդել են շուրջ երկու տասնյակ ուսուցչապետներ և վարդապետներ։ Ուսում ստանալու նպատակով այստեղ են ժամանել աշակերտներ Հայաստանի և Կիլիկիայի շատ վայրերից։ Հայկական ուսումնա-մշակութային կենտրոնների համար Գլաձորի համալսարանը պատրաստել է 350 ուսուցիչ-վարդապետներ։ Ուսումնառության տևողությունը եղել է 7-8 տարի (չհաշված «քահանայական կրթության» երեք տարին, որ պետք էր համալսարան ընդունվելու համար)։ Շրջանավարտները ստանում էին «վարդապետական հրաման» կամ «վարդապետական գավազան», որը նրանց տալիս էր «դասասաց» լինելու իրավունք։ Աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր արարողությամբ, հայցող թեկնածուները հանդես էին գալիս ավարտաճառերով։

Գլաձորի համալսարանը քաղաքական-դավանաբանական պայքար է ծավալել ընդդեմ ունիթորության, որը նպատակ ուներ հայ եկեղեցին հպատակեցնել Կաթոլիկ Եկեղեցուն, պապական գերիշխանություն հաստատել Հայաստանում և Կիլիկիայում։

Գլաձորի համալսարանը հովանավորել են Պռոշյան և Օրբելյան իշխանական տները, ինչպես նաև Սյունիքի Եկեղեցական իշխանությունը։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ