Ժայռապատկերներ (պետրոգլիֆներ)

Կոտայք
Մ.թ.ա. VII հազ.

Գեղամա լեռներում, Արագածի և Ուղտասարի լանջերին հայտնաբերվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից հնագույնները ստեղծվել են 9000 տարի առաջ:

Դրանց բնորոշ են տվյալ վայրում ապրած կենդանիների, երբեմն՝ մարդկանց պատկերներ. որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ բնույթի տեսարաններ: Ոմանք արտահայտում են հնագույն ժրջանի պաշտամունքին վերաբերվող խորհրդանիշներ:

Ժայռապատկերները հարուստ նյութ են տալիս Հայաստանի հնագույն բնակիչների կենցաղը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն, որպես պատմական սկզբնաղբյուրներ:

Գեղամա լեռներում ժայռապատկերները արված են կապույտ գույնի քարերի վրա: Քարերը կապույտով են ներկվել կայծակի հետևանքով, և մակերևույթի գույնը խիստ տարբերվում է քարի ներսի գույնից: Այդ պատճառով ժայռապատկերներն այնտեղ հստակ երևում են, հատկապես արևի շողի նկատմամբ ճիշտ անկյան տակ նայելիս:

Ընդունված է նաև «պետրոգլիֆ» անվանումը, հունարեն՝ πέτρος – քար և γλυφή – դուրս կտրել բառերից:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ