Պռոշաբերդ (Բոլորաբերդ)

Վայոց Ձոր
XIII դ.

Բոլորաբերդ ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառում (այժմյան Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղից 6-7կմ հյուսիս), զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։

Կառուցել է Պռոշ իշխանը XIIIդ., ուստի տեղացիներն այն սովորաբար անվանել և այժմ էլ անվանում են «Պռոշա բերդ», «Պռոշ իշխանի բերդ»։ Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ, իսկ 1-2կմ հարավ-արևմուտք գտնվում է Սպիտակավոր Ս.Աստվածածին վանքը։

* * *

Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա: Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը: Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում: Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը: Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի:

Այդպես էլ անում են: Երբ կենդանուն բաց են թողնում ամրոցի մոտակայքում, նա սկսում է ջուր փնտրել: Հողի տակ խոնավություն զգալով` փորում է և գտնում ամրոցին ջուր մատակարարող խողովակաշարը: Ջուրը կտրելուց հետո, ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ