Զորաց Ս.Աստվածածին եկեղեցի

Վայոց Ձոր
XII-XIII դդ.

Զորաց Ս.Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի Եղեգիս գյուղի արևելյան բարձունքին։

Ըստ արևելյան պատի արձանագրության կառուցել է (1303թ.-ից ոչ ուշ) Տարսայիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսը։ Բաղկացած է միայն խորանից և կից երկու ավանդատնից։ Արևմտյան պատին, անմիջապես բեմի առջև, երկու սյուների միջոցով երեք կամարակապ բացվածքներ են արված, վերին մասում ագուցված են երկու որմնախաչեր։ Աղոթասրահին փոխարինում է սալահատակ հրապարակը արևմտյան ճակատի առջև։ Արևելյան ճակատը մշակված է «հայկական խորշերով»։ Եկեղեցին շրջափակված է եղել պարսպով։ Զորաց եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։ Ելնելով եկեղեցու կանոնից (ժամասացությունը թույլատրվում էր միայն անշարժ «պատարագի սեղանի» առկայությամբ)՝ ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ