Արշավը սկսվում է ուշ գիշերը: Լուսնի և աստղերի լուսավորությամբ կբարձրանանք Հատիս լեռան գագաթը (2527մ.)՝ դիմավորելու մի չքնաղ լուսաբաց: Մինչ արևի բացվելը, օդն այնքան պարզ է, որ գագաթից երևացող Արարատն, Արագածը ու Արալեռը ապշեցնում են հստակ, արտահայտիչ տեսարաններով: Իսկ արևի բացվելուն պես, կարծես հրդեհվում ու բոցավառվում են Գեղամա լեռները: