Հատիս (Շամիրամ) լեռը

Կոտայք

Հատիս լեռը գտնվում է Կոտայքի հրաբխային սարավանդի հյուսիս-արևելքում: Բարձրությունը` 2528մ:

Այն կոնաձև հրաբխային զանգված է: Կազմված է վերին պլիոցենի լավաներից (լիպարիտներ, դացիտներ, անդեզիտա-դացիտներ, օբսիդիաններ) և պեոլիտներից: Լանջերն գագաթնային մասում զառիթափ են, միջին և ստորին մասերում` մասնատված ճառագայթաձև ձգվող խոր ձորակներով: Կան ժայռոտ ելուստներ: Լեռնազանգվածը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Ի գիտություն զբոսաշրջիկների` լեռան գագաթում կան գետնափոր փրկարարական խցանման սենյակներ:

Կան բազմաթիվ ավանդապատմություններ` կապված Հատիս լեռան հետ: Նրա երկրորդ անունն է` Շամիրամ… Ասում են, որ Ասորեստանի թագուհի` Շամիրամը, Արա Գեղեցիկի հետ պատերազմելիս` դասավորել էր իր զորքը Հատիսի լանջին: Իսկ Արա արքան դիրքավորվել էր Արալեռան լանջին:

Թշնամական բանակն այնքան մեծաթիվ էր, որ թագուհին ստիպված էր կանգնել բարձրադիր վայրում, որպիսի հնարավոր լիներ հետևել ճակատամարտի ընթացքին: Այստեղից էլ մնացել էր լեռան «Շամիրամ» անվանումը:

Հատիս անվանումն առաջացել է Ատտիս աստծու անունից:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ