Այս քայլարշավի առաջին նշանակետն է, Վայոց Ձորի լեռներում տեղակայված, Ցաղաց Քար վանքային համալիրը: Այն առավել նշանավոր է իր բարձրաքանդակներով և խաչքարերով, որոնց մեջ խաչվում են հնագույն և առավել վաղ շրջանի արվեստի տարրերը: Ցաղաց Քարից Ձեր առջև կբացվի դիմացի լեռան հիանալի տեսարանը, որի վրա իշխող դիրք է գրավում Սմբատաբերդ ամրոցը` մեր երթուղու հաջորդ նշանակետը: Այս ամրոցը առաջին անգամ հիշատակվում է Վահանանց պատերազմի հետ կապված իրադարձությունների նկարագրություններում (Vդ.): Ամրոցի բարձունքից կիջնենք Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որը իր հորինվածքով ուներ հատուկ նշանակություն և ծառայում էր, պատերազմ մեկնող զորքի օրհնության համար: Ետդարձի ճանապարհին կայցել ենք Եղեգիս գյուղի մոտակայքում գտնվող միջնադարյան բնակավայրը: