Մեծ Հայքի և Ծոփքի կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհը անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք.ա. 189 թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին: Նրանց այդ գործողությունները խրախուսվել են Հռոմի կողմից, որն անմիջապես ճանաչել է նրանց անկախությունը:
Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները՝ օգտվելով Հայաստանի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը: Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը:
Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության: