Արևելյան Հայաստանում, որպես վարչական միավորներ, կազմակերպվեցին վիլայեթներ կամ բեգլարբեգություևներ։ Նրանց կառավարիչները կոչվում էին բեգլարբեգներ կամ խաներ:
Օսմանյան Թուրքիային անցած հայկական հողերում ստեղծված վարչական միավորները կոչվում էին էյալեթներ։ Ավելի ուշ դրանցից ձևավորվեցին փաշայությունները։
Հայաստանին տիրած բոլոր նվաճողները աշխատել են ոչնչացնել հայ իշխանական դասն ու հայկական իշխանությունները։ Նրանց մի մասին հաջողվել է իր գոյությունը պահպանել Հայաստանի լեռնային անառիկ շրջաններում: