Հայ սփյուռքի կենսունակության գրավականը նրա մշտական և բազմաբնույթ հարաբերություններն են Հայաստանի հետ։
Հայաստան-սփյուռք հարաբերությունների պատմության մեջ առանձնահատուկ կարևորություն է ունեցել Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված սփյուռքահայերի զանգվածային ներգաղթը կամ հայրենադարձությունը։
Դեռևս ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին՝ 1988թ. դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո ողջ սփյուռքահայությունը շտապեց օգնության հասնել աղետից տուժած բնակչությանը։