Գավառ քաղաքի ճարտարապետական հուշարձաններ

Գեղարքունիք
Կիկլոպյան ամրոց` մ.թ.ա. I հազ., Ս. Աստվածածին եկեղեցի` 1905 թ.:

Գավառ (Քյավառ, Նոր Բայազետ, Կամո) քաղաքի տարածքում և շրջակայքում կան բրոնզեդարյան, ուրարտական, անտիկ ժամանակաշրջանի և միջնադարյան մի շարք հուշարձաններ։

Քաղաքի կենտրոնում բարձրացող սարահարթի արևմտյան կողմում գտնվում են վաղ երկաթի դարի (մ.թ.ա. I հազարամյակի սկիզբ) կիկլոպյան ամրոցի (Բերդի գլուխ) ավերակները։ Այն 400մ երկարությամբ ձգվում է արևելքից-արևմուտք, գրավում 5հա տարածություն, ունի 1,5հա տարածքով ամուր միջնաբերդ, լայնակի պարսպով բաժանված է 2 մասի, որոնք խոշոր քարերով շարված, սալածածկ գետնուղիներով կապված են եղել Գավառագետի հունին։ Ամրոցում կան նաև անտիկ ժամանակաշրջանի և միջնադարյան շերտեր։ Ենթադրվում է, որ ամրոցը եղել է ուրարտական Ուելիքուխի (Վելիքուխի) երկրի թագավորանիստը։ Այն շրջապատված է եղել ավելի քան 22 փոքր ամրոցներով, որոնք նշված են Սարդուրի Բ-ի տարեգրության մեջ։ Ըստ 1927թ.-ին գտած սեպագիր արձանագրության (Հայաստանի պատմության պետական թանգարան), Սարդուրի Բ, երկու անգամ արշավելով Ուելիքուխի երկիրը, գրավել է ամրոցը և հարկ վերցրել թագավորներից (Նիդինիից, ապա՝ Մուրինիից), իսկ նրա որդի Ռուսա Ա, իշխանազրկելով թագավորին, ամրոցը անվանել է Խալդիի քաղաք։

Գավառի թատրոնի բակում պատահաբար բացվել են նաև մ.թ.ա. II հազարամյակի դամբարաններ։ Գավառում կան նաև սակավաթիվ միջնադարյան հուշարձաններ (խաչքարեր, տապանաքարեր, մատուռ)։ Գավառը դարերի ընթացքում պարբերաբար ենթարկվել է ավերածությունների։ Վերջին անգամ այն ավերվել ու ամայացել է VIIդ. սկգբներին՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։

Քաղաքում կենտրոնական դիրք ունի Ս.Աստվածածին եկեղեցին։ Ըստ Հարավային պատի արձանագրության «Նոր-Բայազետ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1905 թվականին`թեմիս առաջնորդ Խորեն Մուրադբեկյանի միջնորդությամբ և տեղի ժողովրդի օգնությամբ: Սկսել են 1902թ. - ավարտել` 1905թ.»:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ