Քասաղ գետի կիրճից վեր է խոյանում Արա լեռը: Արա լեռից հիանալի տեսարան է բացվում Արարատ ու Արագած լեռների և ստորոտում ընկած ընդարձակ դաշտավայրի վրա: Լեռան լանջին է գտնվում Զորավար եկեղեցին:
Երբ հեռվից ես նայում սարին, տպավորություն է ստեղծվում, որ քո առջև պառկած է մի աժդահա: Ըստ ավանդության, հայկական և ասորական զորքերի միջև ճակատամարտի ժամանակ հայ արքա Արա Գեղեցիկը զորքերը դասավորել էր Արա լեռան տակ, իսկ Ասորեստանի թագուհի Շամիրամը` Հատիս լեռան տակ: Հայ արքան հերոսաբար զոհվեց ճակատամարտում, իսկ լեռը դարից-դար փոխանցեց նրա փառավոր անունը: Այսպիսով քարացած հսկան դրձավ հայ ազգի զավթիչների դեմ դարավոր պայքարի և անկոտրուն կամքի յուրօրինակ խորհրդանիշը: