Դիլիջան քաղաքի մոտակայքում է գտնվում Ջուխտակ վանքը, որտեղից էլ սկսվում է մեր քայլարշավը: Իր յուրհատուկ կլիմայի շնորհիվ Դիլիջանը հիանալի հանգստավայր է տարվա բոլոր եղանակներին: Երթուղին անցնում է անտառներով և սարերով: Սաղարթախիտ ծառերը ամբողջ ճանապարհի երկայնքով կպաշտպանեն Ձեզ ինչպես շոգ արևից, այնպես էլ` սառը քամուց և անձրևից: Կարող է բախտներս բերի և, նույնիսկ, եղնիկներ հանդիպենք:
Արշավի վերջնակետն է Հաղարծին վանքը, որը գտնվում է նույնանուն գետի գեղատեսիլ ձորում: Հայկական թագավորության անկումից հետո, Հաղարծինը որոշ ժամանակ եղել է կաթողիկոսանիստ: