Հայաստանը հին շրջանումՎաղ և հին շրջանի մշակույթըՀայկական մշակույթի ակունքները

Հայկական մշակույթի ակունքները

Հայ մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմա-ցեղային շրջանից և հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից, կրոնական հավատալիքներից, այլև պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլն վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին: Գեղամա, Սյունյաց լեռներում և այլ վայրերում հայտնաբերված ժայռապատկերները պատկերում են անասնապահական, որսորդական կյանքը, ռազմի տեսարաններ: Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը: Վերջինիս վերացումից հետո ուրարտական սեպագիրը մոռացվեց: Սակայն պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի և զարդերի շատ նմուշներ:

Հայ մշակույթը մի նոր ծաղկում ապրեց Ք.ա. VI-IV դդ.: Նյութական մշակույթին վերաբերող նյութերը մեզ տալիս են պեղումները: Հիանալի տեղեկություններ է պահպանել Քսենոփոնի «Անաբասիս» աշխատությունը հայկական բնակելի տների՝ աշտարակավոր և գետնափոր, մասին: Նշված ժամանակներում շինությունները, ինչպես նաև կավե, քարե և մետաղյա իրերն ու զարդերը նույնպես բաժանվում էին երկու խմբի: Դրանցից առաջինին վերաբերողները, որ պատկանում էին հասարակ ժողովրդին, պարզ էին ու հասարակ՝ հակառակ երկրորդ խմբի իրերի, որոնք շքեղ էին և մասամբ բերված էին այլ երկրներից: Հասկանալի է, որ դրանք օգտագործել են հարուստ մարդիկ: Հիշատակության արժանի են Արինբերդում (Թեյշեբաինի) պեղված արծաթե՝ հեծյալների քանդակներով գեղեցիկ ըմպանակները, որոնք պատրաստվել են Ք.ա. V դարում:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ