Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարումԱրևելյան Հայաստանը Նադիր շահի իշխանության ներքոՇահական Պարսկաստանի նոր քաղաքականությունը

Շահական Պարսկաստանի նոր քաղաքականությունը

Պարսկաստանում աֆղանական և թուրքական նվաճողների դեմ ապստամբության գլուխ անցած զորահրամանատար Նադիրին հաջողվում է պարտության մատնել աֆղաններին և նրանց դուրս քշել երկրից: Մի շարք ճակատամարտերում պարսկական բանակը պարտության է մատնում նաև թուրքական զորքերին: Նադիրի հաջողությունները պայմանավորված էին ժողովրդական զանգվածների աջակցությամբ:

Թուրքական զորքերի դեմ պայքարում Նադիրն օժանդակություն էր ստանում նաև Անդրկովկասի ժողովուրդների, մասնավորապես հայերի կողմից: Ընդգծելու համար հայ ժողովրդի նկատմամբ իր բարյացակամությունը, Նադիրը այցելում է Էջմիածին և ներկա է լինում պատարագին: Վանքի վերանորոգման համար նա հատկացնում է 1000 թուման, տաճարը զարդարում 15 կգ կշիռ ունեցող ոսկե ջահով: Միաժամանակ կարգադրում է Էջմիածին ուղարկել ընտիր գորգեր և այլ նվերներ: Նրա հրովարտակով վերահաստատվում են կաթողիկոսի և հայ հոգևորականության հնուց սահմանված իրավունքները: Նադիրը, որպես հեռատես քաղաքական գործիչ ու դիվանագետ, լավ էր հասկանում տեղական բնակչության համակրանքը շահելու և նրա օգնության նշանակությունը հակաթուրքական պայքարում:

Պարսկական և օսմանյան զորքերի միջև 1735թ. հունիսին Եղվարդ գյուղի մոտ խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ, որտեղ օսմանցիները ծանր պարտություն կրեցին: Պարսկական բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները: Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ:

Եղվարդի ճակատամարտից հետո Նադիրը ասպատակեց Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները: Թուրքական հրամանատարությունը համաձայնեց զորքերը դուրս բերել Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից: 1736թ. Էրզրումում Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան կրկին ճանաչում էր Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում: Նադիրը 1736թ. հռչակվեց Պարսկաստանի նոր շահ: Նրա տիրապետության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձավ Արևելքի հզոր պետություններից մեկը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ