Հայ ժողովուրդը ոտք դրեց XIX դար՝ զրկված լինելով ազատ ու անկախ ապրելու հնարավորությունից: Մեր երկիրը շարունակում էր գտնվել շահական Պարսկաստանի և սուլթանական Թուրքիայի տիրապետության տակ:
XIX դարի սկզբներին բարդ իրադրություն էր ստեղծվել Անդրկովկասում: Երկրամասի ժողովուրդները ձգտում էին թոթափել թուրքական և պարսկական տիրապետությունը: Ռուսաստանը ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը:
Շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը, երբ Նապոլեոն կայսեր դրդումով 1806թ. Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ: Օգտվելով թվական գերակշռությունից՝ թուրքական զորքերը Կարսի, Ախալքալաքի և Ախալցխայի ուղղությամբ հաջող հարձակումներ են կատարում: