Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ ռուսական կառավարությանը զբաղեցնում էր այն հարցը, թե խանական իշխանության փոխարեն ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո բնական է, որ ցարական կառավարությունը պետք է անդրադառնար հայկական եկեղեցու գործունեությանը և այն ծառայեցներ պետության շահերին: