Երիտթուրքերի տիրապետությունը գրեթե ոչ մի էական փոփոխություն չմտցրեց ազգային փոքրամասնությունների, այդ թվում արևմտահայության դրության մեջ: Ընդհակառակը, վատթարացրեց այն:
1912թ. վերջին և 1913թ. սկզբին ռուսական, անգլիական և ֆրանսիական կառավարությունները համաձայնության են գալիս Օսմանյան Թուրքիայի հայկական վիլայեթներում բարենորոգումների նախագիծ կազմելու: