Հայաստանը XX դարի սկզբինՌուսաստանի հայկական գաղութները

Ռուսաստանի հայկական գաղութները

Ռուսաստանի հայկական գաղութները

Հայաստանի ազատագրությունը Ռուսաստանի օգնության հետ կապելու ակտիվ հետաքրքրությունների շրջանում՝ 18-րդ դարում, ձևավորվեց ռուսահայ գաղութների մեծ մասը։

Ղրիմի հայկական գաղութը

Այստեղ նշանավոր էին հատկապես Թեոդոսիայի Հին Ղրիմի (Սուրխաթ), Եվպատորիայի, Ղարասուբազարի և այլ գաղթօջախները։

Աստրախանի հայկական գաղութը

Այստեղ հայկական գաղթօջախը ձևավորվում է 17-րդ դ. առաջին կեսին։ Հայերի առևտրական գործունեությունը մեծ թափ է ստանում 18-րդ դարում։ Մետաքսի ներմուծումը մնում էր որպես հումքի պահանջարկի բավարարման հիմնական միջոց։

Մոսկվայի և Պետերբուրգի հայկական գաղութները

Մոսկվան հայերին ծանոթ էր տակավին 14-րդ դարից։ Սակայն ռուսական մայրաքաղաքում հայկական համայնքը ձևավորվում է 17-րդ դարի երկրորդ կեսին։

Հյուսիսային Կովկասի հայկական գաղութները

Այդ գաղթավայրերը աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ սերտորեն կապված էին մայր հայրենիքի հետ։ Մշտական շփումները նպաստում էին հայ համայնքներում ազգային լեզվի ու սովորությունների պահպանմանը։

Նոր Նախիջևան (Դոնի Ռոստով)

Նշանավոր այս գաղութը հիմնադրվել է 1779թ. Ղրիմից 12600 հայեր գաղթեցնելու միջոցով։ Ռուսական կառավարությունը կազմակերպեց այդ գաղթը երկրի հարավային տափաստանները բնակեցնելու և տնտեսական կյանքը աշխուժացնելու համար։

Գրիգորիոպոլ

Հայկական այս գաղութի հիմնադրումը կապվում է ռուս-թուրքական պատերազմի (1787-1791 թթ.) հետ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ