1914թ. օգոստոսի 1-ին բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Այն մղվում էր երկու խոշոր ռազմաքաղաքական խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և Եռյակ, իսկ 1915 թվականից՝ Քառյակ միության (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա և Բուլղարիա) միջև։
Կամավորական շարժումը սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։