Չնայած 1915թ. ստեղծված օրհասական դրությանը, Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի մի շարք հայաբնակ վայրերում տեղի հայությունը դիմում է ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն է տալիս բնակչության մի մասին փրկվել, իսկ մնացածին՝ զենքը ձեռքին պատվավոր մահ ընդունել։
Երիտթուրք ջարդարարներին կատաղի դիմադրություն է ցույց տալիս Շապին-Գարահիսար քաղաքի հայկական թաղամասի բնակչությունը։ Այստեղ ինքնապաշտպանական մարտերը սկսվում են 1915թ. հունիսին։
Արևմտահայերի զանգվածային բռնագաղթն ու կոտորածներն առաջացնում են համաշխարհային հասարակայնության և առաջադեմ գործիչների զայրույթն ու բողոքը։ Քաղաքական զանազան համոզմունքների և տարբեր ազգությունների մարդիկ իրենց ելույթներում դատապարտում են երիտթուրքերի ոճրագործությունները։