1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։
Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը կրում էր «Կովկաս» անունը՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում «Հայաստանի կոմիսարիատով»։
Առաջնահերթ խնդիր էր տնտեսության վերակառուցումը պատերազմի պահանջներին համապատասխան։