Նոր սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման արդյունքներն ամփոփելու համար 1936թ. նոյեմբերին հրավիրվեց ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարը, որը դեկտեմբերի 5-ին ընդունեց այն։
1940թ. լրացավ Հայաստանի խորհրդայնացման 20 տարին։ Այդ ընթացքում ԽՍՀՄ կազմում հայ ժողովուրդն ապրեց խաղաղության և ստեղծագործական աշխատանքի ժամանակաշրջան, նվաճումներ ձեռք բերվեցին տնտեսության ու մշակույթի բնագավառում։
Սրվում էին հակասությունները կապիտալիստական երկրների, ինչպես նաև կապիտալիզմի ու սոցիալիզմի միջև։ 1939թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։