1920-ական թվականներին գործում էին կերպարվեստի ճանաչված վարպետներ Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Ստեփան Աղաջանյանը, Եղիշե Թադևոսյանը, Հակոբ Կոջոյանը։
Վերելք էր ապրում երաժշտական կյանքը։ Ստեղծվեց առաջին սիմֆոնիկ նվագախումբը, կազմակերպվեց պետական ֆիլհարմոնիան, բացվեց օպերայի և բալետի պետական թատրոնը։ Ավելի վաղ ստեղծվել էր Երևանի կոնսերվատորիան։
1922թ. կազմակերպվեց հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվեց Գ.Սունդուկյանի անունը։ Թատրոնի ստեղծման ու զարգացման մեջ մեծ է դերուսույց Լևոն Քալանթարի ծառայությունը։
Հանրապետությունում սկսված լայնածավալ շինարարության խնդիրների լուծումը վիճակվեց ճարտարապետների ավագ սերնդին, որի նահապետն է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։