Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991-2008թթ.Հանրապետության ներքին դրությունըԸնդհանուր վիճակը Ղարաբաղում

Ընդհանուր վիճակը Ղարաբաղում

Արցախահայությունը դժվարին իրավիճակում պետք է ձեռնամուխ լիներ նորօրյա պետության կերտմանը։

Խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից Ղարաբաղում տարվող կողմնակալ վերաբերմունքը արտահայտվում էր առաջին հերթին տնտեսության ոլորտում։ Վաթսուն տարվա ընթացքում՝ 1913–1973թթ., Ադրբեջանում արդյունաբերությունը աճել էր 40 անգամ, իսկ Ղարաբաղի Ինքնավար Մարզում՝ հազիվ 15 անգամ։ ԼՂԻՄ-ում 1926–1976թթ. բնակչության արտագաղթի հետևանքով հայկական բնակավայրերը 85-ով պակասել էին, ադրբեջանականը՝ 17-ով ավելացել։

1988թ. Լեռնային Ղարաբաղը հայտնվել էր Ադրբեջանի օղակում։ Ադրբեջանում արգելվում և հափշտակվում էին Լեռնային Ղարաբաղ ուղղվող ժողովրդատնտեսական ապրանքներով բեռնված գնացքները։ Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերից կատարված բռնագաղթի հետևանքով Ադրբեջանը յուրացրեց մեծ քանակությամբ բնակելի տներ, տեխնիկա, ցանքատարածություններ, գյուղատնտեսական կենդանիներ։

Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, բռնագաղթերը, հացահատիկային դաշտերի հրդեհումները, էլեկտրաէներգիայի անջատումները, ջրատար խողովակների պայթեցումներն ու անասունների հափշտակությունները վիթխարի վնաս հասցրին երկրի տնտեսությանը։

Լեռնային Ղարաբաղը էլեկտրաէներգիան ստանում էր սահմանակից ադրբեջանական շրջանների միջոցով։ 1988 թվից սկսվում են Լեռնային Ղարաբաղ մտնող էլեկտրականության պարբերական անջատումները, որոնք պատճառ դարձան Լեռնային Ղարաբաղի արդյունաբերության աղետալի անկմանը։ 1992թ. մայիսից դադարեցվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բնական գազի մատակարարումը։ 1992թ. փետրվարին ադրբեջանական զինված ստորաբաժանումների Շուշիից արձակած «Գրադ» կայանքի հրթիռային կրակով ավերվեց Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսության և ռադիոյի շենքը։

Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի, հայ բնակչությանը արտաքսելու փորձերի ընթացքում, տնտեսական ճնշումների ու շրջափակման հետ միասին հրթիռային ռմբակոծության էր ենթարկում բնակավայրերը, ոչնչացնում խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի կողմից կիրառված «խանձված հողի» քաղաքականությունը կրում էր պետական բնույթ։ Այն անուղղելի վնասներ հասցրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությանը։ Դեռ մինչև 1994թ. մայիսի զինադադարը և հատկապես դրանից հետո ԼՂՀ իշխանությունները հայտնվեցին ավերված բնակարանային ֆոնդը վերականգնելու անհրաժեշտության առաջ։ Ռազմական ագրեսիայի հետևանքները հիրավի աղետալի էին։ Հակամարտության տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհայտ կորած խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը կազմել է 596 մարդ։

Պատերազմի տարիներին շրջափակման և էներգետիկ ճգնաժամի պատճառով խախտվեց արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։ Միաժամանակ, ոռոգման ցանցի քայքայման, ցանքատարածությունների կրճատման հետևանքով տեղի ունեցավ գյուղատնտեսական արտադրության ծավալների անկում, որը հասցրեց գործազրկության ու ազգաբնակչության սոցիալական վիճակի ծանրացման։ Պատերազմի ընթացքում տնտեսությունը սկսեց վերակառուցվել ռազմական պահանջներին համապատասխան։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ