Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991-2008թթ.Հանրապետության ներքին դրությունըԱրդյունաբերությունը

Արդյունաբերությունը

Զինադադարի կնքումը հնարավորություն տվեց զբաղվելու տնտեսության վերականգնման ու զարգացման հարցերով։ Լաչին-Գորիս մայրուղով միանալով Հայաստանի հետ՝ Արցախը փաստորեն ճեղքեց շրջափակումը և զգալիորեն կարգավորեց անկախության գոյատևման գործընթացը։ Շուտով կառուցվեց էլեկտրահաղորդման նոր գիծ։ Բացի այդ, ԼՂՀ-ն էլեկտրահաղորդման բարձր լարման գծով միացավ Հայաստանի հետ։ Դրանով վերականգնվեց ԼՂՀ էներգետիկ համակարգը։ Վերագործարկվեցին արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ։ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանը ընդգրկվեց Հայաստանի Հանրապետության «ՀայԷլեկտրալույս» արտադրական միավորման մեջ, գյուղմեքենաշինական գործարանը՝ «Հայգյուղմեքենայացում» գիտատեխնիկական միավորման մեջ։ Սերտ կապեր հաստատվեցին Կիևի և Ստեփանակերտի մետաքսի կոմբինատների և այլ ձեռնարկությունների միջև։ Նման համագործակցության շնորհիվ ավելացավ այդ ձեռնարկությունների աշխատանքի արտադրողականությունը։

Արդյունաբերության ողջ արտադրանքը 1990թ. համեմատությամբ 1995թ. աճել է 115 տոկոսով, իսկ 2005թ.՝ 150 տոկոսով։ Կարևոր էր այն, որ ԼՂՀ ղեկավարությունը չհրապուրվեց սեփականաշնորհման արագ կենսագործմամբ, որի ժամանակ սխալներն անխուսափելի են։ Նախ հատուկ ուշադրություն դարձվեց արդյունաբերական ձեռնարկությունների ունեցվածքի հաշվառման ու պահպանման վրա, որի շնորհիվ դրանք սեփականաշնորհվեցին, բայց ավերումների չենթարկվեցին։ Եթե 1995թ. անհատական ձեռնարկությունների քանակը 74 էր, ապա 2000թ. նրանց թիվը հասավ 253-ի։

Տնտեսական ոլորտում առաջնահերթություն է համարվում ԼՂՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը։ Հաշվի է առնվում, որ նման ձեռնարկությունները զգալի դեր են խաղում նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության միջին խավի ձևավորման և երկրում կայունության ապահովման գործում։

Պատահական չէ, որ տարեցտարի ավելանում է փոքր և միջին ձեռնարկությունների քանակը, որի շնորհիվ մեծանում է նրանց տեսակարար կշիռը տնտեսական զարգացման գործընթացներում։ Ընդհանուր առմամբ հանրապետության արդյունաբերության ճյուղի վերջին տարիների միջին իրական աճը ՀՆԱ-ում կազմել է 33 տոկոս։ Այն հիմնականում պայմանավորված է հանքագործական արդյունաբերության աճի բարձր տեմպերով։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ