Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991-2008թթ.Հանրապետության ներքին դրությունըԼՂՀ Սահմանադրությունը

ԼՂՀ Սահմանադրությունը

Սահմանադրության ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից է։ Այն ընդունվեց 2006թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ԼՂՀ անկախության հանրաքվեի օրը։ Դեռևս միջազգային ճանաչում չստացած հանրապետության հիմնական օրենքը իրավական ձևակերպում տվեց հասարակական-քաղաքական կյանքի բոլոր բնագավառներին։ Սահմանեց ԼՂՀ քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու պարտականությունները։ Սահմանադրության հենց առաջին հոդվածը ազդարարում է, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է։ Այստեղ սահմանվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման սկզբունքները, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների գործունեության ոլորտները և այլն։ ԼՂՀ Սահմանադրությունը ըստ էության ամրագրեց հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ