«Միջին դարեր» հասկացությունը պատմագիտության մեջ մտցրել են իտալացի հումանիստները: Նրանք այդպես կոչեցին այն ժամանակաշրջանը, որը նրանց բաժանում էր իրենց ոգևորության աղբյուր անտիկ ժամանակներից:
Հայ ժողովուրդը նույնպես ապրել է ավատատիրության շրջան: Ըստ որում, ժամանակագրական առումով հայկական միջնադարը մեծ մասամբ չի համընկնում եվրոպականին:
Հայաստանի ռազմաստրկատիրական հասարակությունը I-III դդ. սկսեց ճեղքեր տալ և վերափոխվել: