Հայ ժողովուրդը նույնպես ապրել է ավատատիրության շրջան: Ըստ որում, ժամանակագրական առումով հայկական միջնադարը մեծ մասամբ չի համընկնում եվրոպականին: Այսօր հայագիտության մեջ ընդունված է միջին դարերի ներքոհիշյալ պարբերացումը: IV դ. սկզբից մինչև IX դ. կեսերը համարվում է վաղ միջնադարի ժամանակաշրջան, IX դ. կեսերից մինչև XIV դ. վերջերը՝ զարգացած միջնադար կամ զարգացած ավատատիրության շրջան, և XV դ. սկզբից մինչև XVII դ. կեսերը՝ ուշ միջնադարի ժամանակաշրջան: