Հայաստանը վաղ միջնադարումՆերածությունՄիջնադարի առանձնահատկությունները

Միջնադարի առանձնահատկությունները

Հայաստանի ռազմաստրկատիրական հասարակությունը I-III դդ. սկսեց ճեղքեր տալ և վերափոխվել: Ձեռնարկված քայլերը, որոնք նպատակ ունեին ամրապնդել ստրկատիրական հարաբերությունները, միայն հող նախապատրաստեցին նոր ավատատիրական տնտեսական հարաբերությունների ձևավորման համար: Մշակ-ստրուկի աշխատանքը դարձել էր անարտադրողական, որն արգելակում էր արտադրողական ուժերի զարգացումը: Այն շահութաբեր դարձնելու նպատակով նրանց սկսեցին ամրացնել հողին, որը նախադրյալներ ստեղծեց ավատատիրական հարաբերությունների ծագման, զարգացման և հաղթանակի համար: Ավատատիրությունը հաղթանակ տարավ IV դ. սկզբներին, սակայն ոչ թե հեղափոխական տեղաշարժերի հետևանքով, ինչպես Եվրոպայում, այլ խաղաղ զարգացման պայմաններում: Հակառակ Արևմտյան Եվրոպայի, որտեղ ավատատիրության հաստատումն ուղեկցվում էր քաղաքային կյանքի աննախընթաց անկումով, Հայաստանը ավատատիրության կամ միջնադարի դարաշրջան թևակոխեց՝ ունենալով խոշոր և բազմամարդ քաղաքներ, որոնց բնակչությունը հասնում էր տասնյակ հազարների: Դրանք թագավորական ուժեղ իշխանության հենարանն էին, երկրի տարբեր մասերը տնտեսապես շաղկապող նյութը և թագավորության տնտեսական կյանքի հիմքը: Ցավոք, հայկական ավատատիրության բնականոն զարգացումը հաճախ խանգարվում էր հարևան հզոր տերությունների ռազմական միջամտությամբ: Ավատատիրական հարաբերությունները մեծապես խորացան, երբ պարսկական զորքերը IV դ. 60-ական թթ. բռնագաղթեցրին Հայոց թագավորության քաղաքային բնակչության մեծ մասին: Դրա հետևանքով ուժեղացավ բնատնտեսությունը, թուլացավ թագավորական իշխանությունը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ