Հայաստանը վաղ միջնադարումԹագավորական իշխանության ուժեղացումը: Քրիստոնեության հռչակումը պետական կրոնՔրիստոնեական համայնքների տարածումը Հայաստանում

Քրիստոնեական համայնքների տարածումը Հայաստանում

Քրիստոնեությունը սկսել է Հայաստան ներթափանցել արդեն I դարից: Քրիստոնյա քարոզիչները՝ ի դեմս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և նրանց աշակերտների, գալիս էին Հայաստան և քարոզում նոր վարդապետությունը: ժողովրդին հասկանալի լինելու համար նրանք սովորում էին հայերեն, ուստի հասան նշանակալից հաջողությունների՝ հիմնադրելով Հայաստանում վաղ քրիստոնեական առաջին համայնքները: Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին Հիսուսի աշակերտները կամ առաքյալները, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո այն կոչվեց առաքելական: III դ. վերջերին և IV դ. սկզբներին քրիստոնեական համայնքներ էին ստեղծվել թագավորության գրեթե ամբողջ տարածքում, ինչը հող նախապատրաստեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու համար:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ