Հայաստանը XX դարի սկզբինԱրևելյան Հայաստանը 1907-1914 թվականներինՑարական կառավարությունը և «Դաշնակցության գործը»

Ցարական կառավարությունը և «Դաշնակցության գործը»

1905 թվականի հեղափոխության պարտությունից հետո սկսվեց հետադիմության, ռեակցիայի ժամանակաշրջանը։

Ռուսաստանում «կարգ ու կանոն» հաստատելու համար նախարարների խորհրդի նախագահ, վարչապետ Պ. Ստոլիպինը խստացրեց ոստիկանական հսկողությունը ողջ երկրում։ Քաղաքական հետապնդումները զուգակցվում էին ազգային հալածանքների հետ։ Հայ իրականության մեջ հալածանքներն ուղղվեցին գլխավորապես Դաշնակցություն կուսակցության դեմ։

Երկիրը հնազանդ պահելու համար ցարական հետադիմական պաշտոնյաներն առիթներ էին որոնում բռնությունների դիմելու համար։ Շուտով ներկայացավ այդպիսի առիթ։ Խմբապետ Միհրանը (Գաբրիել Քեշիշյան) գժտվեց Դաշնակցության ղեկավարության հետ։ Նա կուսակցությունից պահանջում էր զբաղվել միայն արևմտահայերի հարցով։ Աջակցություն չգտնելով կուսակցության մեծամասնության կողմից՝ Միհրանը որոշեց կազմալուծել Դաշնակցության կենտրոնը և ստեղծել ժամանակավոր զինվորական խորհուրդ։ Դա նրան չհաջողվեց, կուսակցությունը Միհրանին վտարեց իր շարքերից։ Պայքարը սրվեց, և տեղի ունեցան սպանություններ։ Միհրանին ահաբեկման ենթարկեցին, վիրավորեցին։ Նա ցարական ոստիկանությանը մատնեց Դաշնակցության վերաբերյալ իրեն հայտնի գաղտնիքները։ Սկսվեցին ձերբակալություններ։ Ցարական իշխանությունները ստեղծեցին այսպես կոչված «Դաշնակցության գործը» և փորձեցին այն օգտագործել հայ մտավորականությանը հակառուսաստանյան քաղաքականության մեջ մեղադրելու համար։ «Դաշնակցության գործի» բուն քննությունը սկսվեց Պետերբուրգում, Սենատի դատական ատյանում, 1912թ. հունվարին։ Մեղադրանք ներկայացվեց 159 մարդու։ Դաշնակցականների հետ մեղադրյալների աթոռին հայտնվեցին բազմաթիվ անկուսակցականներ, այդ թվում մտավորականներ, մի քանի հայ արդյունաբերողներ։ Դա բացատրվում է դատավարությանը համահայկական բնույթ տալու ցարական կառավարության միտումով։ Դատավարության ընթացքում չհաջողվեց ապացուցել հայ ժողովրդի հակառուսական տրամադրությունների մասին սևհարյուրակային մամուլի կողմից տարածվող զրպարտությունները։ Ռուսական ազատական մամուլը խիստ քննադատության տակ առավ ամբողջ դատավարությունը։

Կառավարությունը, հաշվի առնելով ծավալվող քննադատությունը, 1912թ. մարտի դատավճռով անմեղ ճանաչեց 94 մարդու, մյուսներն էլ համեմատաբար մեղմ պատիժներ ստացան։ Այսպիսի «խաղաղ» վճիռը բացատրվում է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կատարված շրջադարձով։

Արդեն 1912թ. սկզբին Ռուսաստանը Բալկաններում, որի մի մասը շարունակում էր մնալ օսմանյան տիրապետության տակ, սլավոններին հովանավորելու քաղաքականություն էր վարում։ Ուստի ռուսական կառավարությունը հանդուրժում և համեմատաբար մեղմ էր վերաբերվում հայկական ազգային շարժմանը և ազգային կուսակցություններին։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ