Հայկական սփյուռք (1915-2008թթ.)Հայկական սփյուռքի առաջացումըՀայրենիքից արտագաղթի պատճառները

Հայրենիքից արտագաղթի պատճառները

Այսօր աշխարհի շատ երկրների մեծ մասում տեղի բնիկ, մեծամասնություն կազմող ժողովրդից զատ ապրում են տարբեր ժամանակ և տարբեր պատճառներով իրենց հայրենիքից արտագաղթած այլազգիներ՝ ազգային փոքրամասնություններ։ Լինելով տվյալ պետության քաղաքացիներ՝ նրանք դրա հետ մեկտեղ որոշակիորեն տարբերվում են բնիկ ժողովրդից իրենց բնորոշ մշակութային, լեզվական, կրոնական և այլ առանձնահատկություններով (օրինակ՝ արաբները և թուրքերը Գերմանիայում և Ֆրանսիայում, իտալացիները և հույները ԱՄՆ-ում և այլն)։

Մարդկանց զանգվածային արտագաղթը հայրենիքից պայմանավորված է լինում հիմնականում տնտեսական (գործազրկություն, ցածր կենսամակարդակ և այլն) գործոններով։ Բացի այդ մարդիկ հեռանում են իրենց հայրենիքից նաև այնտեղ տեղի ունեցող պատերազմների, հեղափոխությունների, քաղաքական ու կրոնական հալածանքների և այլ պատճառներով։ Այդ նույն գործոններով էր հիմնականում պայմանավորված նաև, ինչպես արդեն նշվել է, հայ գաղթաշխարհի առաջացումը։

Մարդկային պատմությանը հայտնի է, սակայն, հայրենիքից զանգվածային արտագաղթի ևս մեկ տեսակ, որը պայմանավորված է լինում զուտ ազգային գործոնով։ Նման արտագաղթերը բնորոշ են պետականությունը կորցրած ժողովուրդներին, երբ նրանք ամբողջովին կամ նրա հիմնական հատվածը բռնագաղթվում է հայրենիքից օտար իշխանությունների կողմից։ XX դ. սկզբին պատմական դեպքերի նմանօրինակ ընթացքը հանգեցրեց հայկական սփյուռքի առաջացմանը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ