Մանուկ (Է մ ա ն ու ե լ) Մահտեսյանը ծնվել է Ակոբջանի քաղաքում` 1857թ. ապրիլի 24-ին:
Նա հայ նկարիչ է։ Նախնական կրթությունն ստացել Է ծննդավայրում։ 1878-ին ընդունվել Է Պետերբուրզի Գեղարվեստի ակադեմիա, 1892-ին ստացեւ «ոչ դասական նկարչի» կոչում։ 1892-ին վերադարձել Է Թեոդոսիա և աշխատել Հ. Այվազովսկու արվեստանոցում, կրել նրա գեղանկսւրչության բարերար ազդեցությունը, բնակություն հաստատել Սիմֆերոպոլում։
1886-ից ցուցադրվել Է Պերեդվիժնիկների, ինչպես և այլ ցուցահանդեսներում (Պետերբուրգ, Մոսկվա, Օդեսա, Խ՚արկով և այլն), 1895-ին բացել իր առաջին պատկերահանդեսը։ 1909-ին Սիմֆերոպոլում (ետմահու) կազմակերպվել Է նկարչի անհատական ցուցահանդեսը։ Մահտեսյանի պատկերման նյութը ծովն Է, մեծ մասամբ առանց մարդու ներկայության։ Ձգտել է բնության վավերական հավաստիության, ծովային ազատ տարածությունների երևակման, գունապատկերի ընդհանրականության («Փրկության սպասողները», «Գիշեր Սև ծովի վրա», «Փոթորիկը», «Առավոտը», «Պուշկինի ժայռը», «Միջօրե», «Առագաստանավն անհանգիստ ծովում»)։ Մահտեսյանը հայ գեղանկարչության մեջ Հ. Այվազովսկա ստեղծագործական մեթոդի առավել հետևողական ներկայացուցիչն է։
Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում («Ծովի տեսարան առագաստանավով», 1898, «Փոթորիկ ծովի վրա», 1898), Սիմֆերոպոլի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։