Մինասը XV դարի հայ մանրանկարիչ է, վասպարականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։
Բնակության հիմնական վայրը հավանաբար եղել է Արճեշը, սակայն նա շրջագայել է նաև Վասպուրականի այլ քաղաքներում ու վանքերում։ Ենթադրվում է, թե Մինասը եղել է Վասպուրականի առաջին պրոֆեսիոնալ նկարիչը, որը նկարազարդել է միայն ձեռագրեր։
Նրա մոտ ձեռագրեր են բերել Խառաբաստավանքից, Վանից, Արծկեից, Կտուցից, Արգելանից, Ոստանից և ուրիշ վայրերից։ Մինասը իր ժամանակին մեծ հռչակ է վայելել (հորջորջվել է «հռչակավոր և անվանի նկարիչ», «քաջ նկարող» և այլն)։
Մինասի առաշին աշխատանքը թվագրվում է 1433, վերջինը՝ 1483։ Նրա ծաղկազարդած մատյաններից 19 գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ավետարաններ, ճաշոցներ, ճառընտիրներ, հայսմավուրքներ, շարակնոցներ և այլն)։ Ձեռագրերի հիշատակարաններում Մ. տեղեկություն է թողել իր ուսուցիչների (Մկրտիչ Խերապետ, Թումա) և աշակերտների (Կարապետ և Մուրադ Աղթամարցիներ) մասին։
Մինասի ստեղծագործություններով նոր փուլ է սկսվել Վասպուրականի մանրանկարչության դպրոցում։ Նախկին գծամաներային, փոքր-ինչ պարզունակ, ագատ Փոխակերպումները իրենց տեղը զիջում Են կանոնիկ, մշակված ձևերին։ Մինասը դիմել է բարդ հորինվածքների, գունազարդային հարուստ արտահայտչամիջոցների (օգտագործել է նաև ոսկի), որոնց շնորհիվ հասել է խորը բանաստեղծականության։