Վարդան Մախոխյան

Մախոխյան Վարդան Արիստակեսին հայ նկարիչ է։ Ծնվել է 1869թ. Մայիսի 31-ին Տրապիզոնում:

1891–94-ին սովորել է Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայում, 1894-ին Ղրիմում կատարելագործվել Հ. Այվազովսկու արվեստանոցում, ուսումնասիրել ծովի պատկերման նրա մեթոդը։ 1900-ին մեկնել է Բեռլին, 1904-ին դարձել Բեռլինի արվեստագետների միության անդամ։ 1908–14-ին նորից ստեղծագործել է ծննդավայրում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերջնականապես հաստատվել է Նիցցայում։ 1925-ին Փարիզում կազմակերպած անհատական ցուցահանդեսի համար նրան շնորհվել է ֆրանս. «Պատվո լեգիոն» շքանշան։ Նա պատկերել է ծովային տեսարաններ,   ինչպես   նաև   այլ   բնույթի բնապատկերներ։ Միջերկրականի, Սև ծովի մերձափնյա և ծովային այլ տեսարաններ պատկերող Մախոխյանի բնանկարներն աչքի են ընկնում խոր ռեալիզմով, նյութականությամբ, գունալուսայհն հարաբերումների նրբությամբ, ծովի անեզր տարածության ընկալման ամբողջականությամբ ու կենսալիությամբ («Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի առաջ», «Հուզված ծովը վերջալույսին», «Բրետանի ափերը», «Ալիք», «Դանիական ափերը», «Ռուսական ստեպները», «Քատեկատը»)։

Ալիքը նրա համար մի ապրող էակ է՝ իր խորությամբ, բախման ուժգնությամբ։ Թախծոտ, ներհուն, որոշ դեպքերում՝ դրամայի հասնող բնանկարներում Մախոխյանը արձագանքել է իր ժողովրդի ողբերգական իրադարձություններին։ Հ. Այվազովսկուց հետո նա ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստի պատմության մեջ։ Մախոխյանի անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում և Ալեքսանդրիայում (1904), Մյունխենում, Դյուսելդորֆում և Բեոլինում (1907), Լոնդոնում (1914), Փարիզում (1925), Մարսելում (1923), Նիցցայում (1932, 1936), մասնակցել է նաև «Անի» արվեստագետների խմբակցության ցուցահանդեսներին (1927-30-ին)։

Նրա աշխատանքները գտնվում են ՛Հայաստանի պետական պատկերասրահում:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ