Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որի մեջ մտնում էին արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները:
Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք: Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:
Կիլիկյան Հայաստանում գոյություն ունեին Արքունի, Սսի արքեպիսկոպոսական, Ստորին կամ Փոքր, Եկեղեցական դատարաններ: