Լեռնային Կիլիկիայում ստեղծված Ռուբինյան իշխանության ուժեղացման համար առաջնահերթ խնդիր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը:
Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի կորստի հետ, ուստի Հովհաննես Կոմնենոսը 1137թ. գարնանը մեծ բանակով մտավ Դաշտային Կիլիկիա:
Ավելի քան մեկդարյա հերոսական ու արյունահեղ պայքարի գնով Կիլիկիայում բնակություն հաստատած հայերը ստեղծեցին հայկական իշխանություն և ամրապնդեցին այն՝ հող նախապատրաստելով վերջինս թագավորություն հռչակելու համար: