Հայ ավագանին Տարսոնում ժողով հրավիրեց և որոշեց թագաժառանգ Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ լուծվեց գահակալության խնդիրը:
Մոնղոլները համաձայնեցին պայմանագիր կնքել Կիլիկյան Հայաստանի հետ: Հայերի համակրանքը շահելու համար նրանք խոստացան վերադարձնել նաև այն տարածքները, որոնք մահմեդականները խլել էին հայերից:
1259թ. Եգիպտոսում իշխանության գլուխ եկան մամլուքները: Վերջիններս ստրուկներ էին, որոնք ծառայում էին սուլթանի անձնական գվարդիայում: