X-XIV դդ. շարունակում էր զարգանալ ժողովրդական բանահյուսությունը: Ժողովուրդը շարունակում էր ստեղծել նոր երգեր, հարսանեկան, սիրային խաղիկներ:
Հայ գրականության մեջ նոր երևույթ էին աշխարհիկ թեմաներով ստեղծագործությունները: X դ. ամենամեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու տաղերով սկիզբ է դրվում հայ աշխարհիկ բանաստեղծությանը: