Մոնղոլական ցեղերը XIII դ. սկզբին Չինգիզ խանի կողմից միավորվեցին մեկ պետության մեջ: Նրա գլխավորությամբ մոնղոլական հորդաները հարձակման անցան և կարճ ժամանակամիջոցում վիթխարի տարածքներ նվաճեցին:
Մոնղոլների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ 1236թ.: Նրանց 30-հազարանոց բանակը Հյուսիսարևելյան Հայաստան ներխուժեց ամռանը: