Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարումԱզատագրական պայքարը ՍյունիքումՄխիթար Սպարապետ: Ապստամբության ավարտը

Մխիթար Սպարապետ: Ապստամբության ավարտը

1728 թվականը շրջադարձային եղավ Սյունիքի ազատագրական պայքարի համար: Այդ թվականին մահացավ Դավիթ Բեկը: Կապանի զինվորական հրամանատարությունն ամբողջությամբ անցավ Մխիթար Սպարապետին, որը շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ:

Թուրքական բանակը, կրած պարտություններից ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա: Այդ գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում: Երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին: Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին այնտեղ մնացած հայ բնակչությանը: Հալիձորի անկումից հետո հայ զինվորականության միջև հակասությունները խորացան: Թեև Մխիթար Սպարապետին հաջողվեց միավորել հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել:

1730թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո, Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին, Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց: Սյունիքի ազատագրական պայքարի ելած զորքերը, հետզհետե կազմալուծվելով և միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել:

Այսպիսով, չնայած հայկական ուժերի տարած բազում հաղթանակներին, ազատագրական պայքարի ելած զորքերը հետզհետե կազմալուծվեցին: Այդուհանդերձ, ազատագրական այդ պայքարը խոր հետք թողեց, բարձրացրեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ: Պարսից պետությունը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը:

Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ