Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարումԳիտություն: Գրականություն: ԱրվեստԳեղարվեստական գրականություն

Գեղարվեստական գրականություն

XVII-XVIII դարերում կարևոր նվաճումներ են արձանագրվում նաև գեղարվեստական գրականության բնագավառում: Այդ ժամանակ չափածո ստեղծագործություններով հայտնի են դառնում Պետրոս Ղափանցին, Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան և շատ ուրիշներ: Նաղաշ Հովնաթանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև նկարիչ, երաժիշտ: Նա հանդիսացավ մշակութային մեծ ժառանգություն թողած Հովնաթանյան տոհմի հիմնադիրը:

Սայաթ-Նովան սիրված բանաստեղծ ու երաժիշտ էր ոչ միայն թիֆլիսյան բնակչության լայն շրջաններում, որտեղ նա ապրում և ստեղծագործում էր երեք լեզուներով, այլև նրա սահմաններից դուրս: Նրա երգերը տոգորված էին սիրո, արդարության, ճշմարտության, ազնվության վեհ գաղափարներով: Իր երգերում նա դատապարտում էր անազնվությունը, սոցիալական անհավասարությունը և պաշտպանում մարդկային արժանապատվությունը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ