Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարումԳիտություն: Գրականություն: ԱրվեստԱրվեստ

Արվեստ

XVII դարի երկրորդ կեսը և XVIII դարը արդյունավետ եղան նաև արվեստի ու ճարտարապետության բնագավառում: Հայաստանում կառուցվում էին բազում եկեղեցիներ ու վերականգնվում թուրք-պարսկական պատերազմի տարիներին ավերվածները: Վերանորոգչական լուրջ աշխատանքներ ծավալվեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վանքում, որտեղ նկարազարդումները իրականացվեցին Հովնաթանյանների կողմից:

Հայ արվեստագետները ստեղծագործում էին ոչ միայն բուն Հայաստանում, այլև հայկական գաղութներում: Մինչև այսօր իրենց ճոխությամբ հիացնում են Նոր Ջուղայի հայոց պալատների ու բնակարանների որմնանկարները: Նոր Ջուղայից հայկական պատվիրակության կազմում ժամանելով Մոսկվա, այնտեղ իր ստեղծագործական ուղին շարունակեց նշանավոր նկարիչ Բոգդան Սալթանովը: Արվեստի նշանավոր կոթող էր հայ արհեստավորների պատրաստած «Ալմաստե գահը», որը Նոր Ջուղայի հայկական պատվիրակությունը նվիրաբերեց Ռուսաստանի Ալեքսեյ ցարին: Այն այժմ պահվում է Մոսկվայի Զինապալատում:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ