Հայաստանը զարգացած միջնադարումՀայոց թագավորությունը XIII դարումՀայ-մոնղոլական դաշինքը

Հայ-մոնղոլական դաշինքը

XIII դ. կեսերին, ինչպես հայտնի է, Մերձավոր Արևելքում հայտնվեցին մոնղոլները, իսկ Եգիպտոսում իշխանությունը գրավեցին մամլուքները: Գրավելով Այսրկովկասը և Հայաստանը՝ մոնղոլական հորդաները մտան Փոքր Ասիա: Նրանք ծանր պարտության մատնեցին Իկոնիայի սուլթանությանը: Մոնղոլական արշավանքները ծանր խնդիրներ դրեցին նաև Կիլիկիայի հայկական պետության առջև: Հեթում Ա-ն գիտակցեց, որ միայն մոնղոլների հետ դաշինքը կփրկի Կիլիկիան, ուստի չօգնեց Իկոնիայի սելջուկներին: Նա իր եղբայր Սմբատ Գունդստաբլին ուղարկեց Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում: Մոնղոլները համաձայնեցին պայմանագիր կնքել Կիլիկյան Հայաստանի հետ: Հայերի համակրանքը շահելու համար նրանք խոստացան վերադարձնել նաև այն տարածքները, որոնք մահմեդականները խլել էին հայերից:

Հայ-մոնղոլական դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու էր: Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին: Այդպիսին կարող էր լինել քրիստոնյա Կիլիկյան Հայաստանը: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա նա ի վիճակի չէր սեփական ուժերով պայքարելու թե' Եգիպտոսի ու սելջուկների և թե' մոնղոլների դեմ, ուստի չարյաց փոքրագույնը վերջիններիս հետ դաշնակցելն էր:

Հայ-մոնղոլական դաշինքը հաստատելու համար Հեթումը 1254թ. մեկնեց Կարակորում: Նույն թվի աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը վավերացրին հայ-մոնղոլական դաշինքը: Կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ: Հայոց եկեղեցին ազատվում էր հարկերից:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ